ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻՆ 05.02.2020 Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական լաբորատորիայում ստացված մաշկի խնամքի միջոցը «Երևանի տեխնոլոգիական ինստիտուտ» հիմնադրամի կողմից ներկայացվել է Եվրամիության ապրանքի անվտանգության հավաստագիր ստանալու նպատակով: Սլովակիայի Բրատիսլավա քաղաքի «Eurofins Bellinovanann» լաբորատորիայում կոսմետիկ միջոցն անցել է ֆիզիկաքիմիական բոլոր փորձաքննություններն ու արժանացել հավաստագրի: Օգտագործման համար մաշկի խնամքի միջոցը համալսարանի բնագիտական լաբորատորիան գնահատել է ապահով ու անվտանգ: Հիշեցնենք, որ լաբորատորիայի հիմնադիր-ղեկավարը բուհի պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ներսիսյանն է: