ՌԱՖԱՅԵԼ ՎԱՀԱՆՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

glxavor

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալել են գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին: Ներկայացնելով նրա կյանքն ու գործունեությունը՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը նշել է, որ երիտասարդ սերնդի կրթության գործում մեծ տեղ ունեն հայտնի հայերի հետ հանդիպումները և նրանց հաջողության պատմությունները:

Օգտագործելով ընձեռված հնարավորությունը՝ ուսանողները շախմատի միաժամանակյա խաղի սեանս են կազմակերպել գրոսմայստերի հետ: Հետաքրքիր մրցակցությունն ավարտվել է Ռաֆայել Վահանյանի հաղթանակով:

Հիշեցնենք, որ ՌաֆայելՎահանյանն առաջին հայ շախմատիստն է, որ արժանացել է գրոսմայստերի կոչման: Նա ղեկավարում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի երևանյան ներկայացուցչությունը:

123