ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

glxavor (1)

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոնոմիա» և «Ագրոէկոլոգիա» մասնագիտությունների բակալավրի ուսանողները վերացնում են 2017 թվականի հունիսի 17-ի ուժեղ կարկուտի հետևանքով առաջացած խաղողայգու և պտղատու տնկարկի նոսրությունը։ Որպես տնկանյութ, ուսանողներն օգտագործել են իրենց համալսարանի շենքամերձ հողամասում աճեցրած արմատակալները:

«Տեղում դասախոսները մեզ ներկայացրել են առկա խնդիրներն ու առաջարկել լուծման մեթոդներ: Համատեղ քննարկումների ընթացքում մասնագետները հնչեցրել են իրենց տեսակետներն ու խորհուրդները»,-մեզ հետ զրույցում նշել է «Ագրոէկոլոգիա» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Շամխալյանը:

Նրա խոսքով՝ ուսանողները մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ են մասնակցել աշխատանքին և ընդգծել, որ սա լաբ հնարավորություն է ծանոթանալու նեղմասնագիտական մի շարք նրբությունների՝ հետագայումգործնականում կիրառելու համար:

79374318_592248174923660_8533919332172824576_n79955086_448285476083359_8508038168484773888_n