ԴՈՑԵՆՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ՝ ՖԼՈՐԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՆ

1 (4)

2 (1)_page-0001

Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ագրոնոմիայի ամբիոնի ավագ դասախոս, անասնաբուժական գիտությունների թեկնածու Ֆլորա Իսկանդարյանին շնորհվել է  դոցենտի գիտական կոչում: 

Ի դեպ, վերջերս Ֆլորա Իսկանդարյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում մասնակցել է «Պրակտիկա Արցախի համալսարանների ակադեմիական անձնակազմի համար» ծրագրին, որն իրագործել է Կովկասի ինստիտուտը. «Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնում սննդամթերքի ռիսկերի վերլուծության թեմայով բովանդակալից դասախոսություն է իրականացվել տեսահոլովակների, գրաֆիկների, վերլուծական բանաձևերի քննարկումներով: Կլինիկական հետազոտություն, ինչպես նաև վիրաբուժական միջամտություն է իրականացվել ընտանի, փոքր կենդանիների նկատմամբ: Դասախոսների կողմից տրվել են ցուցումներ ուսանողի համար ավելի մատչելի, հետաքրքիր դասախոսություններ, գործնական պարապմունքներ իրականացնելու համար»,-նշել է Ֆ. Իսկանդարյանը: