ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ` ՇՏՀ-ՈՒՄ

1 (5)

2 (4)

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղմեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ամբիոնի դասախոսներ Վլադիմիր Գալստյանը և Անդրանիկ Հակոբյանն անցկացրել են սեմինար՝ «Արցախի Հանրապետությունում այգեպտղաբուծության զարգացման համար հարմարեցված տեխնիկայի մշակում» և  «Արտարկիչ սարքի նախագիծ» թեմաներով: 

Ներկայացնելով այգեպտղաբուծության զարգացման վերաբերյալ իր տեսլականը՝ Վ. Գալստյանը նշել է, որ հարմարեցված գյուղմեքենաների մոդիֆիկացման պարագայում ոլորտը մեջ հաջողությունների կհասնի.. «Այսօր Արցախում մեծ թափով  զարգանում է գյուղատնտեսության այգեպտղաբուծության ոլորտը: Այդ պատճառով պետք է քայլեր անել նվազեցնել ձեռքի աշխատանքը և անցնել հարմարեցված գյուղատնտեսական մեքենաների մշակմանը,-նշել է Վլադիմիր Գալստյանը և այդ ուղղությամբ առաջարկել լուծման տարբերակներ, ու խոսել այն հետազոտությունների մասին, որոնք նա իրականացրել են պտղատու այգիների միջշարքային վարի մեքենայացման խնդրի շուրջ:

Արցախի գյուղատնտեսության զարգացման հետ համահունչ պետք է Արցախի շահագործման պայմաններում հարմարեցված գյուղատնտեսական մեքենաների մոդիֆիկացում. «Քանի որ այժմյա Արցախում մեծ թափով  զարգանում է գյուղատնտեսության այգեպտղաբուծության ոլորտը, ուստի պետք է քայլեր անել նվազեցնել ձեռքի աշխատանքը և անցնել ԱՀ-ի համար հարմարեցված գյուղատնտեսական մեքենաների մշակման գործընթացին»,- ընդգծել է Վ. Գալստյանը և այդ ուղղությամբ առաջարկել լուծման տարբերակներ, ու խոսել այն հետազոտությունների մասին, որոնք նա իրականացրել է իր և այլ մասնագետների կողմից՝ պտղատու այգիների միջշարքային վարի մեքենայացման խնդրի շուրջ:

Ա. Հակոբյանն անդրադարձել է արտարկիչ սարքի կառուցվածքին, տեխնիկական բնագավառին ու մակարդակին, աշխատունակության ձևին ու հավակնության սահմաններին և կարևորել նշյալ սարքի գյուտի դերը՝ մասնավորապես գյուղատնտեսական նշանակության տրակտորների կիրառության մեջ և թե ինչ կտա այն գյուղատնտեսության զարգացման ասպարեզում. «Գյուտի խնդիրն է ապահովել ցածր արագությամբ աշխատող տրակտորների արտածման խողովակում արտարկչային երևույթը քամուն ուղղահայաց արտածման խողովակների դեպքում։ Գյուտի էությունը կայանում է նրանում, որ տրակտորային արտարկչային սարքում, որն ունի օդառիչ՝ կոշտ միացած արտածման խողովակին, որի ծայրին տեղադրված է արտարկչային գլխադիր, համաձայն գյուտի՝ օդառիչն իրականացված է ստիպողական գործողությամբ, օդամղիչի տեսքով՝ միացած տրակտորի շարժիչին կամ էլեկտրական շարժիչին։ 

Սեմինարն անցկացվել է  թեմաներին առնչվող սահիկների ցուցադրմամբ և վերլուծմամբ, ինչպես նաև ներկաների կողմից հարցադրումների բարձրաձայնմամբ:

Բանախոսները նշել են, որ նման գիտագործնական սեմինարները  նպաստում են բուհում ամբիոնների միջև արդյունավետ համագործակցության իրականացմանը, տարբեր առաջադրվող խնդիրների համակողմանի քննարկմանը և նոր գիտական խնդիրների առաջացմանը: Ուսանողների կողմից մասնակցությունը սեմինարներին հնարավորություն է տալիս ուսանողին գիտությունը ճանաչել ավելի մոտիկից, և մասնակցել  գիտության իրացմանը: 

Սեմինարին ներկա են եղել բուհի գյուղմեքենայացման և տրանսպորտային     փոխադրումների, էկոնոմիկայի և կառավարման, ագրոնոմիայի ամբիոնների դասախոսներ, տարբեր մասնագիտությունների ուսանողներ: