ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ՝ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

TokmajyanH-e1573987736968

Թանկագի՛ն Արայիկ Վլադիմիրի

Իմ և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք Ձեզ մասնագիտական հաջողություններ, ընտանեկան երջանկություն և իղձերի իրականացում:

Որպես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, դուք ներդնում եք Ձեր բոլոր ջանքերը, որպեսզի մեր ուսանողները ստանան որակյալ բարձրագույն կրթություն՝ միաժամանակ ունենալով հետաքրքիր համալսարանական կյանք ու ժամանց:

Վստահ ենք, որ Ձեր ղեկավարությամբ համալսարանը կշարունակի ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը՝ դառնալով տեխնոլոգիական կրթության լավագույն կենտրոններից մեկը տարածաշրջանում:

Պարո՛ն Հարությունյան, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և ամենայն բարիք:

Ամենայն հարգանքով՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր,

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան