ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

1 (2)

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում անցկացվել է հերթական հեռավար դասախոսությունը՝ «Ագրոբիզնես» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների համար: Այն վարել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը: Դասախոսության թեման ընդգրկում էր ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարումը:

Տեսակապի միջոցով բանախոսն  անդրադարձել է ջրային ռեսուրսների պահպանությանը, համակարգում առկա հիմնախնդիրներին և լուծման ուղիներին, պատասխանել ուսանողների հարցերին:

Դասախոսությունից հետո համալսարանի «Ագրոբիզնես» մասնագիտության մագիստրանտներն  իրենց մագիստրոսական թեզերը քննարկել են ԵՊՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, մագիստրոսական թեզերի ղեկավար Հայկ Սարգսյանի հետ: