ԴԱՍ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

received_809067436208715
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի  լեզուների ամբիոնի հայոց լեզվի և գրականության դասախոս Գայանե Սարգսյանի նախաձեռնությամբ բուհում անցկացվել է «Հաղորդակցման դերն ու նշանակությունն անձի դրսևորման համար, ոչ վերբալ հաղորդակցում, շփման կանոններն աշխարհի տարբեր երկրներում» խորագրով դաս-միջոցառում: 

Ըստ Գ. Սարգսյանի՝ ժեստիկուլյացիան խոսում է մարդու բնավորության և տվյալ պահին նրա հոգեվիճակի մասին: Ի դեպ, գործատուները նախապատվություն են տալիս այն աշխատակիցներին, ովքեր բացի մասնագիտական գիտելիքներից, տիրապետում են նաև հաղորդակցման հմտություններին. «Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորույթներն ու ավանդույթները, իսկ դրանց իմացությունը շատ կարևոր է գործարար հանդիպումների ժամանակ, եթե ուզում ենք դրական արդյունքի հասնել: Ինչպես որևէ երկրում ճանապարհորդելիս, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների  հետ շփվելուց առաջ պետք է ծանոթանալ տվյալ ժողովրդի սովորույթներին, նիստուկացին, մշակույթին և ազգային բնավորությանը: Կան որոշակի էթիկայի կանոններ, որոնց պահպանումն անհրաժեշտ է տարբեր երկրների գործարար կողմերի հաղորդակցման ժամանակ»,-նշել է բանախոսը:

Այնուհետև Գ. Սարգսյանը ցուցադրել է ժեստերի լեզուն հասկանալու և ճիշտ մեկնաբանելու մասին պատմող սահիկներ և տեսանյութ, մեջբերել տարբեր նշանավոր մտածողների խոսքերը՝ մարդկանց հետ շփվելու և նրանց հետ վարվելու հմտությունների թեմաների շուրջ:

Միջոցառմանը մասնակցել են համալսարանի միջին մասնագիտական կրթական համակարգի տարբեր ուսանողներ, ովքեր ներկայացրել են հայկական, եվրոպական ու ասիական սովորույթները, ավանդույթները և առանձնահատկությունները, լիդերների, քաղաքական գործիչների ժեստեր: