ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ ՋՐԱՄԲԱՐՈՒՄ

1գլխ
previous arrow
next arrow
Slider

 

Մագիստրոսական թեզի թեմայի շրջանակներում նոյեմբերի 21-24-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մագիստրատուրայի «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» և «Ջրային համակարգերի շինարարություն և շահագործում» մասնագիտությունների 2-րդ կուրսի մագիստրանտները՝ քաղաքաշինության, ճարտարապետության և ջրային համակարգերի ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Վաչե Թոքմաջյանի ղեկավարությամբ  ուսումնասիրություններ են կատարել ՀՀ Արարատի մարզի Ազատի ջրամբարում։ 

Վ Թոքմաջյանը մանրամասնորեն ներկայացրել է Ազատի ջրամբարի կառուցման անհրաժեշտությունը, բնութագրել պատվարների տեսակները, և խոսել այն  աշխատանքների վերաբերյալ, որոնք տարվում են ջրամբարում ջրի իջեցման կամ բարձրացման մակարդակի համար:

Մագիստրանտները նշել են, որ ուսումնասիրությունը հնարավորություն է տվել մագիստրոսական թեզի համար մոտիկից պատկերացում կազմել ջրամբարի կառուցվածքի և  խնդիրների վերաբերյալ: