ԱՆԱՍՆԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՆԱԽԱԳԻԾ՝ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ 25.11.2019 Նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտական խորհրդի նիստը, որտեղ համալսարանի անասնաբուժության ամբիոնի դասախոս, Սարուշենի անասնապահական համալիրի մասնագիտական աշխատանքների գծով համակարգող Արտյուշա Հարությունյանը հանդես է եկել զեկույցով՝ Ասկերանի շրջանի Սարուշենի համայնքում նախատեսվող անասնապահական համալիրի հակահամաճարակաբանական միջոցառումների պլանավորման և իրականացման նախագծի վերաբերյալ: Ըստ բանախոսի՝ աշխատանքներն իրականացնելիս պետք է անպայման հաշվի առնել հիվանդությունների գործոնը. «Արդյունավետ կերակրումից և տոհմային աշխատանքների բացակայությունից զատ անասնաբուծության զարգացմանը խոչընդոտում են նաև մակաբուծային, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունները: Խնդիր է դրվել ուսումնասիրել այդ հիվանդությունների տարածվածությունը, և նախատեսվող անասնապահական համալիրի բուժկանխարգելիչ աշխատանքները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար մշակվել է հակահամաճարաբանական միջոցառումների պլան»,- ընդգծել է Ա․ Հարությունյանը։ Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը հանձնարարել է մշակել մատչելի ուղեցույց և այն բաժանել գյուղացիներին: Գիտխորհրդում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր և տրվել ցուցումներ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to share on Google+ (Opens in new window)Click to email this to a friend (Opens in new window)Click to print (Opens in new window) Related