ՊԱՏԻ ԹԵՐԹԻ ՄՐՑՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

ԳԼԽԱՎՈՐ1
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը կազմակերպել էր պատի թերթի մրցույթ՝ նվիրված ուսանողների միջազգային օրվան: Մրցույթին մասնակցել են բուհի բակալավրի և միջին մասնագիտական  կրթական համակարգի ուսանողները, և հաղթող են ճանաչվել «Ագրոբիզնես» մասնագիտության ուսանողներ Մհեր Առստամյանը և Նելլի Թաիրյանը՝ արժանանալով գավաթի և նվերների:

Համալսարանի ղեկավարությունը մրցույթի բոլոր մասնակիցներին խրախուսել է նվերներով: Պրոռեկտոր, մրցույթի հանձնաժողովի նախագահ Պավել Գասպարյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները ոգեշնչում են ուսանողներին և նրանց ներգրավում առավել ակտիվ ուսանողական կյանքի մեջ։

Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին և հավելել, որ բոլոր աշխատանքները յուրատիպ էին ու արժանի գովասանքի: