ԻՐԱԶԵԿՈՒՄ՝ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՆԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1
previous arrow
next arrow
Slider

 

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության ներկայացուցիչները հյուրընկալվել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:  

Հանդիպմանը, որին մասնակցում էին բուհի ղեկավարությունը, դասախոսներ և ուսանողներ, տեսչության պետ Գագիկ Նարիմանյանը և տեսչության գլխավոր մասնագետ Հարություն Եղյանը խոսել են «Սպառողների իրավունքների պաշտպանութայն մասին» ԱՀ օրենքի դրույթների կիրառման, իրավունքների և պարտականությունների իրազեկման, ոչ պարենային արտադրանքի, ապրանքների առավել ռիսկային ոլորտներում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների մասին:

Շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության մասնագետները կարևորել են սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում քաղաքացիների իրազեկվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացումը:

Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով: