ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

glxavor
previous arrow
next arrow
Slider
 

ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները նոյեմբերի 7-ին այցելել են Շուշիի տեխնոլոգիական համալսարան և «Ագրոբիզնես» մասնագիտության ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել ֆինանսական կայունության հաշվետվություն: 

Ողջունելով համալսարանականններին՝ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը՝ նշել է, որ հանդիպման հիմնական նպատակն է՝ ուսանողներին ծանոթացնել կենտրոնական բանկի գործունեությանը. «Եթե իսկապես կձևավորվի նախաձեռնող խումբ, որն ակտիվ կլինի ֆինանսական կրթության հարցում, մենք ակտիվորեն կհամագործակցենք»:

«Կենտրոնական բանկի դերը տնտեսությունումդրամավարկային քաղաքականություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԿԲ դրամային քաղաքականության վարչության արտաքին հատվածի վերլուծության և կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Արմինե Յարալովան և անդրադարձել գնաճին, գների կայունությանը, գնաճային սպասումներին և կենտրոնական բանկի գործունեությանը. «Կենտրոնական բանկը չի կարող ապահովել որևէ առանձին ապրանքի գնի կայունությունը, սակայն կարող է կառավարել ընդհանուր գնաճը: Գնաճը մեծացնում է դրամավարկային քաղաքականության, գների զարգացումների հետ կապված անորոշությունները՝ առաջացնելով տնտեսական տատանողական աճ».-նշել է Յարալովան:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, ծավալվել են մասնագիտական քննարկումներ: Արմենակ Դարբինյանը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Շուշիի տեխնոլոգիական համալսարանին է նվիրել «Հայաստանի Հանրապետության դրամանիշները» գիրքը: