ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԽՆԴՐԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

E483BAF1-D617-4EB4-89C7-102334A7EA5B
previous arrow
next arrow
Slider

 

Նոյեմբերի 8-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել հերթական միջոցառումը՝ նվիրված բուհում իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը: «Հիմնական կոռուպցիոն ռիսկերը (կոռուպցիայի հնարավոր դրսևորումները) և հակակոռուպցիոն միջոցառումների ուղղությունները» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել կոռուպցիոն ռիսկերի վերլուծության և նվազեցման միջոցառումների մշակման հանձնաժոովի նախագահ, «Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ», պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանը:

Ներկայացրեցնելով բուհում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների 2018-2020 թթ. ծրագիրը՝ Մ. Հարությունյանը հարցադրումներով պարզել է լսարանի իրազեկության աստիճանը թեմայի վերաբերյալ, անդրադարձել ՇՏՀ ղեկավարության գործունեությունը՝ հնարավոր կոռուպցիոն երևույթների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ: 

Հանդիպմանը մասնակցել են բուհի տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու Ռուզաննա Հակոբյանը, վերոնշյալ հանձնաժողովի քարտուղար, իրավաբան Արմինե Դանիելյանը, ֆակուլտետի ուսանողներն ու նրանց դասավանդող դասախոսները: