ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1

20191101_144807

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բակալավրի և մագիստրատուրայի  «Ագրոբիզնես» մասնագիտության ուսանողների համար դասախոսություն է ընթերցել՝«Ջրի տնտեսական արժեքի գնահատում մեթոդաբանություն և գոյություն ունեցող տեղեկատվություն»«Հարավկովկասյան հանրապետությունների անվտանգության մակարդակի գնահատման արդյունքները», «Տնտեսական հեղափոխությունը և դրա նախադրյալները Հայաստանի հանրապետությունում» թեմաներով:

«Տնտեսական գործոնները կարևոր դերակատարում ունեն ազգային անվտանգության ապահովման գործում: Ազգային անվտանգությունը տնտեսական անվտանգության նախապայմանն ու երաշխիքն է, և հակառակը: Այս երկու գործընթացը փոխկապված է, մեկը մյուսով պայմանավորված, այդ իսկ պատճառով շատ հաճախ դրանք դիտարկվում են ամբողջության մեջ: Նման մոտեցմամբ հաղթահարվում է տնտեսական և պետական քաղաքականությունների նկատմամբ մեկուսի մոտեցումը»,- անդրադառնալով սոցիալ-տնտեսական, աղքատության, գործազրկության մակարդակի, համախառն ներքին արդյունքի և հարավկովկասյան, ԱՊՀ ու բալթյան  երկրների տնտեսական անվտանգության ցուցանիշներին՝ նշել է Ա Մարկոսյանը: 

Բանախոսը ներկայացրել է դասախոսությունների թեմաներին առնչվող սահիկներ, մեկնաբանել դրանք, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին և առաջարկել տնտեսության զարգացմանը միտված հեռանկարային նախագծեր: