ՀԱՆԴՒՊՈՒՄ ԱՐԱ ԱԹԱՅԱՆԻ ՀԵՏ

1

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալել են մշակութաբան, «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանին, ով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը խոսել է կրթական հաստատություններում դասավանդման նոր մոտեցումների մասին, այն խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են  մանկավարժական գործունեության մեջ՝ ներկայացնելով նորարարական մեթոդներ:

«Մենք պետք է մանկավարժության մեր ամբողջ ուղղվածությունը շրջենք: Ոչ թե սխալներ փնտրենք, այլ հաջողություններ ֆիքսենք: ժամանակակից ուսուցիչները պետք է լինեն մարդիկ, ովքեր կօգտագործեն ոչ թե դասագրքեր, որոնք կփոխարինեն իրենց, այլև գրքեր: Ուսուցիչը պետք է կարողանա կռահել ապագան և աշակերտին տալ այն, ինչ պետք կլինի նրան ապագայում: Դա նշանակում է, որ ուսուցիչը գործ ունի ոչ թե գիտելիքների փոխանցման, այլ ընդունակությունների զարգացման հետ: Մանկավարժների ամբողջ գործունեությունը պետք է ուղղված լինի դեպի երեխաների զարգացմանը»,-դասախոսների հետ քննարկմանն ասել է Արա Աթայանը: