«ԴԱՍԱՎԱՆԴԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԹԻՄԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

glxavor (1)

2 (1)

«Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման թիմի ղեկավար Գոռ Նազարյանն ու թիմի անդամ Մարգարիտա Մուրադյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդիպել են ուսանողների հետ: 

Խոսելով «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին՝ Գ Նազարյանը ասել է «Մենք համայնքներում ունենք մի իրավիճակ, երբ տարիներով չունենք ուսուցիչներ՝ հիմնական առարկաներից: Այսինքն, մենք ունենք գործընկեր-դպրոցներ, որտեղ տարիներ շարունակ չեն եղել մաթեմատիկայի, լեզվի ուսուցիչներ: Սա համընդհանուր խնդիր է հատկապես համայնքներում, որտեղ աշակերտը ստիպված է լինում ավարտել դպրոցն առանց համապատասխան գիտելիքների, որից հետո իր համար շատ ավելի բարդ է ինտեգրվել բուհական կյանքին, ինչպես նաև դրանից ելնելով, խնդիրներ են առաջանում աշխատաշուկայում ընդգրկվելիս: Աշակերտի շուրջ ստեղծված վիճակը, ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից, պայմանավորում է նրա հետագա կյանքը: Այս խնդիրը տեսնելով՝ տարիներ առաջ ստեղծվել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամը»:

Մարգարիտա Մուրադյանն ուսանողներին ծանոթացրել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրի պայմաններին ու պահանջներին: