ԿԳՈՐԾԱԿՑԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԼԻԼԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ

1
previous arrow
next arrow
ArrowArrow
Slider
 
 

Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել Ֆրանսիայի Լիլի համալսարանի մի խումբ դասախոսներ: 

Հյուրերը հանդիպել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ,  քննարկել երկու բուհերի համագործակցության հեռանկարները: Ի դեպ, Ֆրանսիայի Լիլի համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստակամ են լավագույն ուսանողներին հնարավորություն ընձեռել ուսումը շարունակել իրենց մոտ, ինչպես նաև անցկացնել հեռավար դասախոսություններ՝  ուսանողների և դասախոսների համար:

Ֆրանսիացի հյուրերը շրջել են համալսարանում, ծանոթացել բուհում գործող ուսումնագիտական լաբորատորիաներին, գիտական գրադարանին, այնուհետև եղել բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայում: Վերջինիս ղեկավար Գագիկ Ներսիսյանը  ներկայացրել է բնական հումքից պատրաստվող դեղամիջոցները, մաշկի խնամքի նյութերն ու ստեղծված գյուտերը: 

Լիլի համալսարանի պատվիրաիները շնորհակալական խոսք են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հավելելով, որ Արցախը սկսել են ճանաչել խոստումնալից գիտակրթական հաստատություններից: