«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

1
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժնի  հրավերով այսօր բուհ է այցելել  «Ավրորա» մրցանակի 2018 թվականի դափնեկիր, իրավապաշտպան, ռոհինջա ժողովրդի առաջնորդ Չո Լա Աունը: Նա շրջել է համալսարանում, ծանոթացել բուհի գործունեությանը և հանդիպել համալսարանի ռեկտոր Հ. Թոքմաջյանի, դասախոսական կազմի և ուսանողների հետ:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը ներկայացրել է Չո Լա Աունի անցած դժվարին ուղին և թե, ինչպես է նա արժանացել «Ավրորա» մրցանակին: 

Այնուհետև Չո Լա Աունը  ցուցադրել է տեսանյութ` իր   գործունեության մասին, անդրադարձել մարդու իրավունքներին առնչվող մի շարք թեմաների և ռոհինջա ժողովրդի հիմնախնդիրներին.Երկար տարիներ պայքարել եմ   ռոհինջա  ժողովրդի  իրավունքների  և  ազատությունների  համար: Նրանք շարունակաբար  ենթարկվում  են   հալածանքների  և  բռնությունների: Մի քանի   անգամ   նույնիսկ ձերբակալվել  եմ: Ռոհինջա  ժողովրդի  կողմից բողոքի  ցույցեր են  տեղի  ունեցել, որին    մասնակցել ենք    նաև   մենք՝  կալանավորվածներս: Ազատ արձակվելուց հետո ստեղծել ենք «Ազգային    ժողովրդավարական  կուսակցությունը», որին  ներգրավել  ենք   ռոհինջա  ժողովրդի  ներկայացուցիչների և իրավաբանների: Ռոհինջա  ժողովուրդը   կտրված էր    կրթություն  ստանալու  հնարավորությունունից:  Իմ   միջնորդությամբ  այսօր   10  հազար   աշակերտ    կարողանում  է     կրթություն   ստանալ: Սակայն, դեռևս անելիք շատ կա, և պայքարը շարունակվում է,-ընդգծել է Չո Լա Աունը՝ կոչ անելով նման ճակատագրի արժանացած ժողովուրդներին պայքարել իրենց իրավունքների և ազատությունների համար:

Չ. Լ. Աունը ծանոթացել է նաև բուհի ուսումնափորձարարական լաբորատորիային և այնտեղ արտադրվող տեսականուն: 

Ջերմ հյուրընկալության համար նա երախտագիտություն է հայտնել համալսարանականներին և նշել, որ տպավորված է Արցախում նման բուհի առկայությամբ: