ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ

glxavor

2Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի անասնաբուժության և անասնաբուծության ամբիոնի դասախոսների և ուսանողների նախաձեռնությամբ բուհի մասնագիտացված լաբորատորիայում կատարվել է շան ամորձահատում։ Վիրահատությունն իրականացրել է անասնաբուժության և անասնաբուծության ամբիոնի դասախոս Արտյուշա Հարությունյանը, որին նաև մասնակցել են ֆակուլտետի «Անասնաբուժություն» մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները:

Հավելենք, որ վիրահատության ժամանակ օգտագործված յոդը նախօրոք պատրաստել էին ուսանողներն ու անասնաբուժական գիտությունների թեկնածու, ամբիոնի ավագ դասախոս Ֆլորա Իսկանդարյանը:

Ամբիոնի դասախոս Ա Հարությունյանի կարծիքով` տնային կենդանիները շարունակում են մասնագիտական ուշադրության և խնամքի կարիք ունենալ. «Գյուղատնտեսական բոլոր կենդանիները, այդ թվում` նաև տնային կենդանիները, կարիք ունեն անասնաբույժ մասնագետի ամենօրյա հսկողության։ Այսօր մենք կատարել ենք վիրաբուժական խնդիր՝ ամորձահատում: Անասնաբուժության հիմքը վիրահատությունն է։ Եթե մենք  չտիրապետենք վիրաբուժությանը, ապա բոլոր նեղ մասնագիտական նրբություններին դժվար կլինի տիրապետել»,- իր խոսքում նշել է ԱՀարությունյանը։