ԲՈՒՀԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

previous arrow
next arrow
Slider
 

ՀՀ Ծաղկաձոր քաղաքում ավարտվել է երիտասարդ առաջնորդների միջազգային «BuissUp» դպրոցը, որին մասնակցել է նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոբիզնես» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վաչագան Ավանեսյանը: Նրա խոսքով՝ դպրոցն ուղղված էր երիտասարդների շրջանում բիզնես մտածելակերպի զարգացմանը «Դպրոցն իր շուրջն է հավաքել 15 երկրների 20-30 տարեկան 70 ակտիվ երիտասարդի: Մենք 6 օրվա ընթացքում բաժանվել ենք 7 խմբի, մենտորների առաջնորդմամբ վերլուծել Կոտայքի մարզի տարբեր ոլորտներում արդի խնդիրներն ու առաջարկել բիզնես լուծումներ»,-մեզ հետ զրույցում պատմել է Վ. Ավանեսյանը:

Որպես բանախոսներ՝ երիտասարդ առաջնորդների դպրոցի կրթական ծրագրին ընգրկվել են Հայաստանից ու արտասահմանից հրավիրված արհեստավարժ մասնագետներ, ովքեր ներկայացրել են իրենց հաջողության պատմությունները: