ԱՌԱՋԱԴԵՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՐԹԱԹՈՇԱԿ ԿՍՏԱՆԱՆ ԲԱՐԵՐԱՐԻՑ 14.10.2019 Շուշիի տեխնոլոգիական համալսարան է այցելել բարերար, ԱՄՆ-ում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի պատվավոր ներկայացուցիչ, Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանը: Այցի նպատակն էր ծանոթանալ համալսարանին, տեսնել ուսանողների կրթական և սոցիալական պայմանները, կրթաթոշակի տեսքով աջակցել ուսման մեջ առաջադեմ ուսանողներին: Ողջունելով բուհում արտադրամաս ունենալու հանգամանքը՝ Ա. Բաղդասարյանը նշել է, որ տպավորվել է բուհի արտադրական գործունեությամբ և պատրաստակամություն հայտնել նպաստել էկոլոգիապես մաքուր արտադրանքի տարածմանը միջազգային շուկայում: Հիշեցնենք, որ Շուշի-Լոս Անջելես բարեկամության ասոցիացիայի հոգաբարձուների խորհուրդը, որին նաև անդամակցում է Ա. Բաղդասարյանը, վերջերս մոտ 3 միլիոն դրամ է տրամադրել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին՝ լավագույն ուսանողների համար կրթաթոշակ սահմանելու նպատակով: Share this:Click to share on Twitter (Opens in new window)Click to share on Facebook (Opens in new window)Click to print (Opens in new window) Related