ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ

1
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կրտսեր գիտաշխատող Անդրեաս Աբաղյանը մասնակցել է «Հակածխախոտային պայքարի հասարակական և իրավական նշանակությունը» թեմայով Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կազմակերպված քննարկմանը: 

Իր ելույթում Ա. Աբաղյանը կոչ է արել  բոլոր ծխողներին քայլ անել դեպի առողջ ապրելակերպ. «Նման միջոցառումները ողջունելի են և ցանկալի, իսկ  թեման արդիական է այնքանով, որ ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդություններն ու մահացության բարձր ցուցանիշներն առողջապահական և տնտեսական լուրջ հիմնախնդիրներ են ստեղծում ինչպես անհատների, այնպես էլ պետության համար: Ծխելու հետևանքով աշխարհում տարեկան մահանում է 7 միլիոն մարդ, որից 600 հազարը՝ պասիվ ծխելու պատճառով»,-նշել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչը:

Քննարկման մասնակցները թեմայի վերաբերյալ հանդես են եկել ելույթներով՝ մատնանշելով ծխախոտի օգտագործման դեպքում առաջացող հետևանքները և հորդորել ծխախոտ օգտագործողներին զերծ մնալ վնասակար սովորությունից: