ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

glxavor
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ ագրոնոմիայի ամբիոնի ավագ դասախոս Հարություն Բայունցի ղեկավարությամբ, հոկտեմբերի 8-ից 11-ը փորձուսուցում են անցել Երևանի «Technocup» պահածոների գործարանում:  

Ըստ Հ Բայունցի՝ ուսանողները գործարանում հնարավորություն են ունեցել ծանոթանալու պահածոյացման և լաբորատոր աշխատանքների ընթացքին:

Ուսանողների խոսքով՝ փորձուսուցումը խթան է հանդիսացել իրենց ընտրած մասնագիտության մեջ տեսական և գործնական գիտելիքների ամրապնդմանը: