ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ՝ ԱՊԱԳԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

glxavor (1)
previous arrow
next arrow
Slider

 

«Ֆիզիոլոգիա» և «Խաղողագործություն» առարկաներից Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոնոմիա» մասնագիտության 1-ին, 2-րդ և 5-րդ կուրսերի ուսանողները մասնակցել են գործնական պարապմունքների: Դրանք համալսարանի  ուսումնափորձնական կենտրոնի խաղողի և ազնվամորու տնկարկներում անց է կացրել ագրոնոմիայի ամբիոնի դոցենտ Վալերի Ալեքսանյանը:

 Ուսանողները ծանոթացել են կարկտահարված վազերի էտին, առաջացած շիվերի աշնանային ձևավորմանն ու վազերի արագ վերականգնման ագրոտեխնիկական մյուս միջոցառումներին: Իսկ ազնվամորու տնկարկում նույն ամբիոնի դոցենտ Սարիբեկ Գալստյանի կազմակերպած քիմիական պայքարի միջոցառմանը հետևել են 1-ին և 2-րդ կուրսի ուսանողները:

 Գործնական պարապմունքին մշակվել է խիստ չորային եղանակին չորացած թփերի վերականգնման ծրագիր, որի համար նախօրոք ստեղծված էր տնկանյութի պաշար: Տերևաթափից անմիջապես հետո ուսանողների մասնակցությամբ կատարվել է չորացած թփերի վերականգնում՝ նոր արմատակալներով։