ԱՐՄԵՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ՇՏՀ-ՈՒՄ

glxavor

2Ինժեներ Արմեն Կիրակոսյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հանդես է եկել «Այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ու կիրառումը կենցաղում և արդյունաբերության մեջ» թեմայով դասախոսությամբ: Բանախոսը ներկայացրել է հողմերի էներգիայի հայաստանյան առանձնահատկությունները, աշխարհագրությունը, տարվա կտրվածքով քամու էներգիայի ակտիվության վիճակագրությունը, քամուց էլեկտրաէներգիա ստանալու սարքավորումների սկզբունքները, կառուցվածքային առանձնահատկությունները, արդյունավետությունը և նպատակային հարմարավետությունը:

 Ա Կիրակոսյանը խոսել է Հայաստանում մեկ տարվա կտրվածքով արեգակի էներգիայի կիրառման հնարավոր հզորությունների վերաբերյալ, և թե ինչ տեխնիկատնտեսական առաջընթաց կունենա Հայաստանը։ Բանախոսը մանրակրկիտ ներկայացրել է արեգակի էներգիան էլեկտրաէներգիայի վերածող սարքերի բազմազանությունը, կերպարանափոխման սկզբունքները և շուկայում առկա սարքավորումների կառուցվածքային առանձնահատկությունները:

Ունկնդիրները բարձրացրել են տեխնիկական բնույթի նեղ մասնագիտական հարցեր և բանախոսից ստացել սպառիչ պատասխաններ: