ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԵՐՑԵԼ ԲՈՒՀՈՒՄ

2
previous arrow
next arrow
Slider

 

ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, տեղական ինքնակառավարման մասին առաջին և գործող օրենքի հեղինակ, քաղաքական գործիչ Սոս Գիմիշյանը «Սահմանադրությունը և հանրային կառավարման ոլորտը» թեմայով դասախոսություն է ընթերցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։ 

Բանախոսն անդրադարձել է հանրային կառավարման մարմիններին և հանրային ֆինանսներին՝ ներկայացնելով դրանց կառուցվածքը, լիազորությունները. «Գտնում եմ, որ հանրային կառավարման մարմիններն իրենց կառուցվածքով պետք է լիակատար ինքնուրույն գործեն։ Եվ, առհասարակ, պետության գերխնդիրն է ձևավորել այդպիսի համակարգ»,-իր խոսքում նշել է Ս Գիմիշյանը։

Խոսելով հանրային խնդիրների մասին՝ Գիմիշյանը հավելել է, որ հանրային խնդիրների լուծման գործում կարևոր են զանգվածային լրատվամիջոցների դերը, դրանց առանձին և ազատ գործելու պայմանները: 

Դասախոսությունն ավարտվել է ակտիվ քննարկմամբ: