ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՈՒՀԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ ՀԵՏ

1 (2)
previous arrow
next arrow
Slider

 

Առաջին կուրսեցիներին համալսարանական կյանքին ինտեգրելու նպատակով բուհի ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանն ու ուսխորհրդի նախագահ Արամ Հարությունյանը հանդիպում են կազմակերպել ճարտարապետաշինարարական, գյուղատնտեսական և տեխնոլոգիական ֆակուլտետների դեկանների և հոգաբարձուների խորհրդի անդամ Գագիկ Բաղունցի հետ, քննարկել ուսումնական գործընթացը, բուհի գործունեությունն ու կառուցվածքը:

Արամ Հարությունյանն ուսանողներին ներկայացրել է նաև հոգաբարձուների և ուսանողական խորհուրդների, ուսանողական գիտական ընկերության գործունեության նպատակները, նրանց դերն ու նշանակությունը, ցուցադրել բուհի կայքէջը: Ուսխորհրդի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ բուհի բոլոր ստորաբաժանումները պատրաստ են լսել ուսանողներին հուզող հարցերն ու լուծել դրանք։