ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՇՏՀ ՈՒՍԱՆՈՂԸ

1

2«Բացահայտիր, զարգացիր, հաղթիր» ծրագրի շրջանակում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում օրերս  տեղի է ունեցել  սեմինար-քննարկում, որին Արցախից մասնակցել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ֆինանսներ և կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսի ուսանող Անի Առաքելյանը: 

«Դասընթացները, սեմինար-քննարկումները ղեկավարել են բազմաթիվ թրեյնինգների անցկացման փորձ և միջազգային երիտասարդական ծրագրերին ակտիվ մասնակցող թրեյներներ, ՀՀ երիտասարդական ոլորտում կարևոր դերակատարություն ունեցող փորձագետներ: Արդյունքում եղան նոր ծանոթություններ, ծնվեցին նոր գաղափարներ և, իհարկե, համագործակցության նոր հեռանկարներ»,-նշել է Ա. Առաքելյանը: 

Համաժողովում կայացել են երիտասարդների զբաղվածության խնդիրներին առնչվող քննարկումներ, բանավեճեր, երիտասարդների արտագաղթի և այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականության, գործատուին ճիշտ ներկայանալու վերաբերյալ դասախոսություններ: Մասնակիցները ծանոթացել են ուսանողական ակտիվության, լիդերության, հաղորդակցության հմտություններին, մասնակցել ինտերակտիվ խաղերի:

3Անի Առաքելյանը Երևանում նաև մասնակցել է «Մենեջմենթի անատոմիա։ Մեծ կոնֆերանս 3-ը 1-ում» համաժողովին, որտեղ հայկական գործարար աշխարհի ներկայացուցիչները կիսվել են իրենց հաջողության պատմությամբ և խորհուրդներ տվել երիտասարդներին: