ԲՈՒՀՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԸՆԹԵՐՑԵԼ ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ

1
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում «Արցախի հելոֆիկացիան» թեմայով դասախոսություն է ընթերցել տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը:

«Արևային տեխնիկան մարդկանց կընձեռի էկոլոգիապես մաքուր սնունդ արտադրելու, գյուղական բնակավայրերում փոքր և միջին բիզնես զարգացնելու ռեալ հնարավորություններ: Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, գործարանների, ձկնաբուծարանների, ջերմոցների, չորանոցների, առանձնատների և համար մշակված են միջին ու բարձր հզորության անհատական արևային ջրատաքացուցիչներ, որոնք անհամեմատ մատչելի և հուսալի են, ծառայում են մինչև 50 տարի»,-նշել է Համազասպյանը:

Բանախոսն անդրադարձել է արևային ու սովորական էներգիայի տարբերություններին, արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների զանգվածային կիրառությանը գյուղական բնակավայրերում (բնակարանների ջեռուցում, կենցաղային տաք ջրով ապահովում, արևային տեխնոլոգիաներով գյուղմթերքների վերամշակում), էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրության կազմակերպմանը և երկրների հելիոֆիկացիայի ծրագրի բովանդակությանը. «Արևային տեխնիկայի զարգացումն ու տարածումը կնպաստի Երկիր մոլորակի էկոլոգիական մաքրությանը: Հելիոֆիկացիայի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պատրաստել ինժեներական և գիտական կադրերի մի ստվար բանակ, տեխնիկական և տեսական գիտությունները զարգացնել մի շարք կարևոր ուղղություններով՝ ջերմատեխնիկա, նյութերի դիմադրություն, մեքենաշինություն, կիրառական օպտիկա, ծրագրավորում, կիրառական հելիոտեխնիկա, էլեկտրոնիկա, սննդի արտադրություն և այլ հարակից  գիտություններ»,- դասախոսությանն ընդգծել է Վ. Համազասպյանը:

Վահան Համազասպյանը ցուցադրել է սահիկներ ու տեսանյութ՝ տարբեր տրամագծերի, սերիաների ու հզորության տիպային անհատական հելիոհամակարգերի նմուշներ և բնութագրել դրանց կառուցվածքը, կիրառությունը, հնարավորություններն ու առավելությունները: 

Դասախոսությանը ներկա բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ողջունել է  նմանատիպ դասախոսությունների անցկացումը համալսարանում և նշել, որ Վ. Համազասպյանը դասախոսություններով կրկին հանդես կգա Շուշիի տեխնոլոգիական համալսարանում, և նրա  հետ կհամագործակցեն արևային տեխնիկա ձեռք բերելու, այն փորձնական կիրառելու ուսումնափորձարարական լաբորատորիայում:

Հանդիպման ավարտին Վ. Համազասպյանը ներկաներին հյուրասիրել է արևային սարքերով պատրաստված քաղցրավենիք: