ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ՝ ԲՈՒՀԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

glxavor
previous arrow
next arrow
Slider

 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի անասնաժության և անասնաբուծության ամբիոնը նախաձեռնել է «Մանրէաբանական հետազոտությունների կատարման գործընթացի կազմակերպում և անցկացում» թեմայով գործնական պարապմունք։ 

Ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սեյրան Շահնազարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ուսանողների տեսական գիտելիքները գործնականում օգտագործելու և ամրապնդելու համար նման ձևաչափով հանդիպումներն անհրաժեշտ են՝ հույս հայտնելով, որ դրանք կլինեն շարունակական։

Թեմայում ընդգրկված էին մանրէաբանական հետազոտությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկությունները, մանրէաբանական հետազոտությունների համար ախտաբանական նյութի նմուշառման և մանրադիտակից օգտվելու կանոնները, քսուքի պատրաստման, ներկման աշխատանքները, ինչպես նաև ծանոթություն ներկերին և միջավայրերին: 

Թեմայի վերաբերյալ դասախոսություն է ընթերցել և հետոզոտության կատարումը լաբորատոր պայմաններում ցուցադրել անասնաբուժական գիտությունների թեկնածու, բուհի ավագ դասախոս Ֆլորա Իսկանդարյանը, ում խոսքով՝ հիվանդությունների բուժման արդյունավետությունը, ինֆեկցիաների բացահայտումը և դրանց վերացումը հիմնականում կախված է լաբորատոր ախտորոշումից. «Ժամանակին իրականացված ճիշտ ախտորոշումը, անշուշտ, կնպաստի հիվանդությունների բուժման և կանխարգելման վրա ծախսվող ֆինանսատնտեսական միջոցների կրճատմանը»,-ընդգծել է Ֆ Իսկանդարյանը:

Անասնաբուժության և անասնաբուծության ամբիոնի ասիստենտներ Լուսինե Այդինյանը և Գայանե Սաֆարովան բացատրել են մանրէների մորֆոլոգիական ու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, դրանց սնումը և շնչառությունը, աճեցման պայմանները, հակաբիոտիկների նկատմամբ զգայունությունը:  

Նույն ամբիոնի դասախոս Ռոզա Կոստանդյանն իր խոսքում նշել է, որ միկրոօրգանիզմները մեծ դեր ունեն հողագոյացման ժամանակ, նյութերի շրջանառության պրոցեսներում, որոնց օգտակար հատկությունները կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում:  

Միջոցառմանը մասնակցել են «Անասնաբուժություն», «Պարենամթերքի տեխնոլոգիա», «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության ուսանողները, դասախոսներ, պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանը և գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան Արմանուշ Առաքելյանը: