ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՐԴԱՑԵԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

20190906_135911

20190906_122117 (1)Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում դասախոսություն է կարդացել հայկական երկու պետությունների տնտեսական զարգացման հեռանկարների, տնտեսական անվտանգության սպառնալիքների թեմայով, նաև խոսել ոլորտին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Պրոֆեսոր Մանասերյանը զուգահեռներ է անցկացրել ԱՀ, ՀՀ և այլ երկրների տնտեսական ձեռքբերումների միջև, ընդգծել, որ հայկական երկու պետությունների տնտեսական աճի ուղղությամբ պետք է գործնական քայլեր ձեռնարկել: 

«Տնտեսության զարգացման համար Արցախում նախ և առաջ պետք է զարգացնել գիտատար ճյուղերը, բարձրացնել արտադրողականությունը տարբեր ոլորտներում և ունենալ արտաքին մրցունակ շուկա»,-նշել է Թ. Մանասերյանը:

Հանդիպումն անցել է հարց ու պատասխանի ձևաչափով: 

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի խոսքով՝ Թ. Մանասերյանի հետ հանդիպումներն ուսանողներին հնարավորություն են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և իմացություններ՝ ընտրած մասնագիտության մեջ առավել հմտանալու համար: