ԲՈՒՀԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՁՄԵՐՈՒԿ ԵՆ ԱՃԵՑՐԵԼ

20190905_103435

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի շենքամերձ տարածքում բուհի «Ագրոնոմիա» մասնագիտության ուսանողներն աճեցրել են ձմերուկ. առանձին պտուղների քաշը գերազանցել է 10 կիլոգրամը:

Կլիմայական այս գոտում նման երևույթը մասնագետները բացատրում են շենքի հարավային պատի կողմից ստեղծված բարենպաստ ջերմային պայմաններով: Հաջորդ տարի ուսանողները փորձերը կշարունակեն այլ հողամասում՝ հարցի ավելի հիմնավորված պատասխան ստանալու նպատակով: