ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԲՈՒՀՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍՈՎ

2 (5)

1 (11)Շուշիի տեխնոլոգիական համալսարանում նոր ուսումնական տարին ազդարարվեց արիության դասով: Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ ուսանողներին իրենց բարեմաղթանքներն են հղել բուհի պրոռեկտորներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: 

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոբերտ Հարությունյանը, շնորհավորանքի խոսքում կարևորելով ժամանակակից աշխարհում զարգացող թվային տեխնոլոգիաների, կրթության դերն ու նշանակությունը, հորդորեց ուսանողներին ցուցաբերել բարձր առաջադիմություն, դառնալ որակյալ ու պահանջված մասնագետներ:

Նոր ուսումնականի մեկնարկի կապակցությամբ ուսանողներին շնորհավորելու էին եկել պաշտպանության բանակի հակաօդային բրիգադներից մեկի սպաները, ովքեր և պատիվ ունեցան վարելու արիության դասը: