Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան. Այս բարդ ու կարևոր ուսումնական տարին

Tokmajyan Hovhannes 13

Սիրելի ուսանողներ, հարգելի պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ, լաբորանտներ, գործընկերներ

Այս ուսումնական տարին լինելու է շատ բարդ ու պատասխանատու: Ֆինանսավորման կտրուկ նվազման պայմաններում, մենք պետք է բավարար ուժ ու կազմակերպվածություն ցուցաբերենք, առանց կադրային կրճատումների, պետության և հասարակության կողմից մեր առջև դրված կարևոր խնդիրները լուծելու համար:

Այս ուսումնական տարում մենք միասին պետք անցնենք ինստիտուցիոնալ հավատարմագրում:

Բուհի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ ուսումնառության որակի բարձրացման խնդիրը: Սա վերաբերում է ինչպես ուսանողներին, այնպել էլ՝ դասախոսներին:

Միասին աշխատանքի երեք տարիների ընթացքում մեզ հաջողվել գրանցել բազմաթիվ հաջողություններ, սակայն դա միայն սկիզբն է այն հսկայածավալ աշխատանքի, որը պիտի դեռ անենք:

Ցավոք, մինչև համապատասխան միջոցների ներգրավումը, դեռևս ոչ բոլոր ծրագրերն ենք կարողանալու շարունակել: Սակայն համոզված եմ, որ դրանք կրելու են ժամանակավոր բնույթ և մոտ ապագայում ստանալու են իրենց լուծումը:

Մենք միասին շատ բան կարող ենք անել: 

Շնորհավոր սեպտեմբերի 1:

Հարգանքով՝ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան