ԿԱՅԱՑԵԼ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԵՌՕՐՅԱ ՃԱՄԲԱՐԸ

glxavor
previous arrow
next arrow
Slider
 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախաձեռնությամբ և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի հովանավորությամբ Հադրութի շրջանում կայացել է ուսանողական եռօրյա ճամբար: 

Ճամբարանականները հանդիպել են ՇՏՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի և բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, զրուցել բուհական համակարգին առնչվող խնդիրների և տարբեր հարթակներում երիտասարդության դերի բարձրացման մասին: 

Եռօրյա ճամբարն անցել է ինչպես գիտակրթական նախաձեռնություններով, այնպես էլ  մարզամշակութային միջոցառումներով: Մասնակիցների խոսքով՝ հասցրել են ձեռք բերել նոր ընկերներ և ընդլայնել երիտասարդական կառույցների հետ համագործակցությունը: 

Ճամբարի կազմակերպմանն աջակցել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: