ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱԿՏԻՎ ԿԱՄԱՎՈՐՆԵՐ

Foto 1

Foto 2

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ և դասախոսներ՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանի գլխավորությամբ, որպես կամավորներ մասնակցել են համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը՝ սեփական օրինակով նպաստելով Արցախում կամավորության շարժման զարգացմանը: 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը խաղերի բոլոր կամավորներին երախտագիտություն է հայտնել «Կարկառ» տուրիստական ճամբարում կայացած հանդիպմանը: Երկրի ղեկավարը նշել է, կամավորությունը բարի կամքի դրսևորում է, որ խոսում է երկրի ու նրա քաղաքացիների մասին. «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ մշտապես գերադասել են բարին, մեր ծնողները, մեր ավագ ընկերները մեզ մշտապես առաջնորդել են դեպի բարին: Եվ նաև սա է պատճառը, որ մենք կարողանում են պատվով հաղթել մեզ բաժին ընկած մարտում, որովհետև մենք չենք պայքարում տարածքների համար, այլ հայրենիքի համար է մեր պատերազմը»,-ընդգծել է նախագահ Սահակյանը:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում կամավորները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել հանրապետության նախագահին, կիսվել իրենց հույզերով ու մտահոգություններով: