Որոշում. Դոցենտ Գագիկ Միքայելի Բաղունցին «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրելու մասին

44

Ղեկավարվելով «Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր» (այսուհետ` «Տեղեկագիր») ամսագրի հրատարակում կազմակերպելու մասին 12.02.2016թ. հուշագրի 2-րդ կետի է) ենթակետի պահանջներով, Տեղեկագրի խմբագրական խորհրդի անդամ առաջադրել դոցենտ Գագիկ Միքայելի Բաղունցին (համաձայնությամբ):

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, 

Տեղեկագրի գլխավոր խմբագիր, տ.գ.դ.պրոֆեսոր՝

Հովհաննես Թոքմաջյան

Գագիկ Միքայելի Բաղունցի համառոտ կենսագրությունը.

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1964թ. մարտի 22-ին ԼՂԻՄ Մարտակերտ քաղաքում:

1970-1980 թթ. ընդունվել և ավարտել է Մարտակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1980-1985թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1985թ. ընդունվել է ՍՄԳԱ Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա:

1990թ. Մոսկվայում պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը: Նույն թվականին ընդունվել է Երևանի ճարտարագիտական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունք՝ որպես ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ:

1993թ. ընտրվել է ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի դեկան:

1992-1997թթ. ծառայել է ՊԲ շարքերում՝ որպես ՀՈՊ գնդի շտաբի պետ:

1998թ ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ԼՂՀ բաժանմունքի պետի տեղակալ:

2003թ.՝ ԱրՊՀ ֆիզիկայի ամբիոնի դոցենտ:

2009թ. ընտրվել է ճարտարագիտական ֆակուլտետի դեկան:

2015թմայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր «Շարժում-88» կուսակցության համամասնական ցուցակով:

Ազգային ժողովի «Շարժում-88» խմբակցության քարտուղարն է:

2019թ. սեպտեմբերի 1-ից առ այսօր աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «ՏՏ և բնագիտական առարկաների» ամբիոնում որպես դոցենտ:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Պարգևատրվել է «Արիության համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 314 հրամանագիր, 16.05.2002թ.):