ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գիտաժողով, 27.07.2019_page-0001

Հուլիսի  22-27-ը Թբիլիսիում, Վրաստանի տեխնիկական համալսարանում կայացավ ճարտարապետության և շինարարության արդի հիմնախնդիրներին նվիրված IX միջազգային գիտաժողովը:

Ի շարս 10 երկրների մասնակիցների, ՇՏՀ-ի հայցորդ Վ. Բալջյանը և բակալավրի 3 ուսանող Ս. Մելքումյանը, Ա. Հարությունյանը ու Ս. Պետրոսյանը ևս մասնակցեցին գիտաժողովին: Նրանց գիտական հոդվածները ներկայացրել է Վ. Բալջյանի գիտական ղեկավար, տգդ., դոցենտ Վ. Թոքմաջյանը: 

Նշված գիտական հոդվածներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի տեղեկագրում։