ՊՐՈՖԵՍՈՐ ԳԵՈՐԳԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԳՆԱՑ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՎ

250216

Արցախի մտավորականությունը ծանր կորուստ կրեց, կյանքի 89-րդ տարում հավերժի ուղին բռնեց գիտնական, տնտեսության կազմակերպիչ, մանկավարժ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի խորհրդի նախագահ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեորգի Ամիրի Հակոբյանը:

Գ.Ա.Հակոբյանը ծնվել է 1930թ. հոկտեմբերի 28-ին, Գյունե Ճարտար գյուղում:

1947-1950թթ. սովորել և ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը:

1950-1991թթ աշխատել է մարզի կուսակցական և տնտեսության կառավարման տարբեր պաշտոններում, զուգահեռաբար, հեռակա կարգով ավարտել է Բաքվի գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական բաժինը (1961թ.) և Կրասնոդարի խաղողագործության և պտղաբուծության զոնալ ինստիտուտի ասպիրանտուրան (1968թ.):

1969 թվականից գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, իսկ 1988 թվականից  գյուղատնտեսական գիտությունների դոկտոր:

1992թ. Գ.Ա.Հակոբյանը  ուսումնասիրություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում տարբեր գոտիների հողերի քիմիական և ֆիզիկական հատկանիշների բացահայտման, խաղողի մշակության արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման,  նոր սորտերի ստացման ուղությամբ:

1992թ. հրավիրվել է աշխատանքի Արցախի պետական համալսարան և մինչև 2009թ. աշխատել որպես գյուղատնտեսության ամբիոնի վարիչ:

 2005թ. ստացել է պրոֆեսորի կոչում:

2009-2017թթ. աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում:

2017թ-ից աշխատում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանում:

Պրոֆեսոր Գ.Հակոբյանը հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատանքների:  Գեորգի Հակոբյանը բազմիցս արժանացել է պետական տարբեր պարգևների:

Պրոֆեսոր Գեորգի Հակոբյանի կյանքի ուղին ուղենիշ կարող է հանդիսանալ յուրաքանչյուր մարդու համար: