ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գլխավոր

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի «Ագրոնոմիա» և «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության բակալավրի ուսանողներն ու մագիստրանտներն ուսումնասիրում են գետնանուշի, լոբու, կարտոֆիլի, լոլիկի, պղպեղի, սմբուկի մշակմանն ու բանջարեղենի պահածոյացման գործընթացը:  

Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի հողատարածքներում փորձուսուցման մասնակիցները ծանոթանում են բանջարեղենի պարարտցմանն ու սորտի փորձարկմանը, ինչպես նաև գետնանուշից յուղ ստանալու տեխնոլոգիային:

Պրոռեկտոր Սարիբեկ Գասլտյանի ուղեկցությամբ համալսարանականները դաշտային փորձերում կատարում են ֆենոլոգիական դիտումներ և բիոմետրիկ չափումներ՝ ուսումնասիրելով բջջահյութում տարբեր օրգանական միացությունների բաղադրության փոփոխման դինամիկան:

 

previous arrow
next arrow
ArrowArrow
Slider