ՇՏՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

65624467_401027640513997_8717391710763614208_n

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները հունիսի 29-ին և 30-ին Ստեփանակերտում մասնակցել են «Աշխարհը կարող է լսել» խորագրով մարդասիրական առաքելությանը. Հայաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Հորդանանից ու Պաղեստինից ժամանած մասնագետները հետազոտել են շուրջ 900 քաղաքացու և անհրաժեշտության դեպքում անվճար տրամադրել լսողական սարքեր: 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են առաքելության կազմակերպչական աշխատանքներին՝ հերթագրել հաճախորդներին, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցել բժիշկների մոտ: Ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Էլեոնորա Ավանեսյանի խոսքով՝ ուսանողների շրջանում կամավորությունը ձևավորված մշակույթ է. «Մեր համալսարանում մեծ մասսայականություն է վայելում կամավորության գաղափարը, ինչը միայն ողջունելի է: Շատ կարևոր է, որ արցախցի ուսանողը պատասխանատվություն զգա իր երկրի և շրջապատի համար՝ սեփական ներդրումն ունենալով այս կամ այն նախաձեռնությանը: Կարծում եմ՝ միշտ չէ, որ պետք է անկնկալել վարձատրություն աշխատանքի դիմաց»,-նշել է Է. Ավանեսյանը: 

«Աշխարհը կարող է լսել» մարդասիրական առաքելությունը կյանքի է կոչվել «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, Լոս Անջելեսի «Հայաստանի լսողական սարքեր» ծրագրի և «Սթարքի» ամերիկյան ընկերության գործակցությամբ: