«ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՍԱՐՍԱՆԳԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ

գլխավոր

65523596_317393795871456_3679503194062323712_n (2)

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի «Էլեկտրաէներգետիկա» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները՝ «Քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի» ամբիոնի ավագ դասախոս Վրեժ Հայրապետյանի ղեկավարությամբ, մեկշաբաթյա ուսումնական փորձուսուցում են անցել Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի հիդրոէլեկտրակայանում:  

Ըստ ուսանող Արթուր Սողոմոնյանի՝ այստեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու հողային պատվարների առանձնահատկություններին, նրանց սպասարկման միջոցներին, ֆիլտրացիայի գործակցման որոշման մեթոդներին. «Ուսումնասիրեցինք հիդրոէլեկտրակայանի ագրեգատների աշխատանքային ռեժիմները տարբեր բեռնվածությունների դեպքում: Մասնակցեցինք ագրեգատների սպասարկման աշխատանքների կազմակերպմանը՝ մանրամասն ուսումնասիրելով հիդրոէլեկտրակայանի անվտանգության շահագործման պայմաններն ու էլեկտրական պաշտպանության միջոցները»:

Փորձուսուցման ընթացքում ուսանողները ծանոթացել են էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցի կառուցման հիմունքներին, ջերմաէլեկտրակայանների, ատոմային էլեկտրակայանների, հիդրոէլէեկտրակայանների, գիոթերմա և այլ կայանների աշխատանքների սկզբունքներին՝ Արցախի Հանրապետության համար տեսականորեն որոշելով բազիսային և պիկային բեռնվածքներն ապահովող կայանները: