«ԱԳՐՈԷԿՈԼՈԳԻԱ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ավարտվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի «Ագրոէկոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների փորձուսուցումը Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասի ուսումնափորձնական կենտրոնի ազնվամորու տնկարկում:

Փորձուսուցման ղեկավար, համալսարանի «Ագրոնոմիա» ամբիոնի դասախոս Ռոզա Կոստանդյանի ղեկավարությամբ ուսանողներն ուսումնասիրել են տնկարկում և հարակից պտղատու այգում նկատվող սնկային հիվանդություններն ու վնասատուները, տվել դրանց տեսակային կազմն ու դասակարգումը, առանձնացրել դրանց դեմ տարվող պայքարի ագրոտեխնիկական, կենսաբանական և քիմիական պայքարի արդյունավետ միջոցները: