ՇԱԲԱԹՕՐՅԱԿ՝ ՀՈՒՆՈՏԻ ԿԻՐՃՈՒՄ

65237131_2417783911790618_6536552934426017792_n

Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերը հանրային կյանքում՝  հունիսի 23-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մի խումբ ուսանողներ մաքրման աշխատանքներ են իրականացրել «Հունոտի կիրճ» բնապատմական արգելոցում և դրա հարակից տարածքում: Շաբաթօրյակը նախաձեռնել է բուհի ուսանող Անի Առաքելյանը: 

Ըստ համալսարանականների՝ մաքուր միջավայրն անհրաժեշտ է ինչպես արցախցիների առողջության, այնպես էլ երկրում զբոսաշրջության զարգացման համար: Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները պայմանավորվել են նմանատիպ ձեռնարկներով հանդես գալ հաճախակի: