ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՑԽԻՆՎԱԼ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԻՏՖՈՐՈՒՄԻՆ

62484274_560296034498619_8734671463707049984_n

Հունիսի 11-ից 14-ը Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում տեղի է ունեցել ռուս-օսիական առաջին երիտասարդական ֆորումը, որին մասնակցել են Ռուսատանի, Արցախի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության և Աբխազիայի ներկայացուցիչները: Արցախի պատվիրակության կազմում էին նաև ՇՏՀ-ի ուսանողներ Անի Առաքելյանը և Նարեկ Սարգսյանը:

Անի Առաքելյանի խոսքով՝ ֆորումի ընթացքում ձեռք բերած փորձը կարևոր դերակատարություն կունենա հետագա մասնագիտացման գործում: Այն լավ հարթակ էր նոր կապերի հաստատման ու նորանոր ծրագրերի իրականացման համար. «Որպես երիտասարդ անչափ կարևորում եմ նման ֆորումների կազմակերպումը, քանի որ այն մեծ նշանակություն ունի ինչպես քաղաքացիական հասարակության զարգացման ու կայացման, այնպես էլ երիտասարդների մասնագիտական զարգացման համար: Ցանկալի է, որ նման հանդիպումները լինեն շարունակական և կազմակերպվեն նաև Արցախում»:

Ռուս-օսիական առաջին երիտասարդական ֆորումի մասնակիցներին հյուրընկալել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը: