ՓՈՐՁՈՒՍՈՒՑՈՒՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՓՈՐՁՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱԶՆՎԱՄՈՐՈՒ ՏՆԿԱՐԿՈՒՄ

previous arrow
next arrow
Slider
 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները փորձուսուցում են անցել բուհի ուսումնափորձնական կենտրոնի ազնվամորու տնկարկում:

Փորձուսուցման ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սարիբեկ Գալստյանի ղեկավարությամբ ուսանողները կատարել են քիմիական պայքարի միջոցառումներ՝ ազնվամորու հիվանդությունների և վնասատուների դեմ:

Ուսանողների խոսքով՝ փորձուսուցումը տալիս է պրակտիկ գիտելիքներ իրենց ընտրած մասնագիտության մեջ: