ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

գլխավոր (8)

20190607_111127

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գիտխորհրդին կից գործող որակի կառավարման հանձնաժողովն այսօր անդրանիկ նիստն է գումարել: Բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ողջունելով ներկաներին, իր գոհունակությունն է հայտնել հանձնաժողովի անդամներին և հանձնաժողովի նախագահ Վալերի Ալեքսանյանին՝ նման պատասխանատու աշխատանքը ստանձնելու համար:

Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության հարցն էր, ինչպես նաև որակի ապահովման ոլորտում հանձնաժողովի կանոնակարգի մասին տեղեկատվությունը:

Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել համալսարանի ուսումնամեթոդական բաժնի պետ Թամարա Գրիգորյանը, հանձնաժողովի քարտուղար՝ կրթական ծրագրերի որակի ապահովման և պրակտիկայի բաժնի պետ Անահիտ Սողոմոնյանը:

Օրակարգային հարցերի ավարտից հետո հանձնաժողովի անդամ, «Արցախֆրութ» ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը պատրաստակամություն է հայտնել բուհի ուսանողների ամառային նեղ-մասնագիտական փորձուսուցումն կազմակերպել վերոնշյալ վերամշակող ընկերությունում:

Որակի կառավարման հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակն է բարձրացնել դասավանդման արդյունավետությունը, նպաստել արդյունքների գնահատմանը, դասախոսների մասնագիտական աճին, իրականացնել վերապատրաստման և ստաժավորման գործընթաց: