«ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈՒԺՆ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ԵՌՕՐՅԱ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

62202060_10218896349617919_5609796668095463424_o

Ստեփանակերտի «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Ղարաբաղ կարպետ» ընկերությունում հունիսի 2-ին մեկնարկել է «Երիտասարդությունը գիտության ուժն է» խորագրով եռօրյա սեմինար-քննարկում, որին մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ինչպես նաև Արցախի այլ բուհերի ներկայացուցիչներ:

Խոսելով նման ձևաչափով սեմինարների կազմակերպման կարևորության մասին՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանող, «Երիտասարդական հանրային  հետազոտությունների կենտրոն»  ՀԿ նախագահ  Անի  Առաքելյանն ասել է. «21-րդ դարը նոր պահանջներ է թելադրում երիտասարդներին: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնագիտական բարձր կարողություններ ու հմտություններ: Այն ձեռքբերելու համար անհրաժեշտ է ստանալ հիմնարար գիտելիքներ. ոչ միայն համապատասխան բարձրագույն, այլ նաև ոչ ֆորմալ կրթություն: Վերջինս իր ձևաչափով ու բովանդակությամբ տարբերվում է ակադեմիական կրթությունից ու կարևորագույն նշանակություն ունի երիտասարդների կայացման գործում»,-նշել է Անի Առաքելյանը:

Ծրագրի մասնակիցները Երևանից ժամանած բանախոսների օգնությամբ ձեռք են բերել ներդրումային  ծրագրերի իրականացման և իրավական կարգավորման, հանրային դիվանագիտության և քաղաքային զբոսաշրջության զարգացման հմտություններ: