ԲԱՆԱԿԻ ՀԵՏ, ՀԱՆՈՒՆ ԲԱՆԱԿԻ

1 (7)

5

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատակիցներն այցելել են Արցախի հյուսիսային սահման և այնտեղ ծառայող դիրքապահներին հանձնել առաջին անհրաժեշտության պարագաներ, քաղցրավենիք: Նախաձեռնությանն աջակցել են համալսարանի  աշխատակիցներն ու պրոֆեսորադասախոսական կազմը:

Զորամասի հրամանատարական կազմը երախտագիտություն է հայտնել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ու «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ներկայացուցիչներին՝ դիրքապահներին մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար:

2

Համալսարանի կրտսեր գիտաշխատող Անդրեաս Աբաղյանը նշել է, որ այս քայլով նպատակ են հետապնդել ամրապնդել բանակ-հասարակություն կապն ու քաջալերել առաջնագծում հերթապահող տղաներին. «Մեր կարգախոսն է՝ «Բանակի հետ, հանուն բանակի»: Կոչ եմ անում բոլորին, որ միշտ ակտիվ կերպով մասնակցեն նման նախաձեռնությունների և մշտական ուշադրության կենտրոնում պահեն հայկական բանակի զինվորին»:

Հիշեցնենք, որ նախաձեռնությանն արձագանքել են նաև զգալի թվով բուժաշխատողներ, ովքեր ևս սեփական ներդրումն են ունեցել միջոցների հավաքագրման, նվերների պատրաստման գործում: